211652_close_icon
views-count52087 դիտում article-date 12:37 20-11-2015

Աղմկահարույց սպանության գործով Պտղնիի գյուղապետի ազգականների նույն թվերով՝ «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաները տեղափոխվել են տուգանային հրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնում 34-ամյա Արսեն Ազիզյանի սպանության գործով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել Toyota Land Cruiser մակնիշի 01 ՕC 010 համարանիշի, Mercedes E 350 մակնիշի 01 CO 010 համարանիշի, Վազ 2121 մակնիշի 01 VN 010 համարանիշի և Mitsubishi Pajeri IO մակնիշի 01 CD 010 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաները պատկանում են Ա. Ազիզյանի սպանության կասկածանքով կալանավորված Պտղնի գյուղի բնակիչ Արման Բաղդասարյանի ազգականներին, ովքեր Պտղնիի գյուղապետի մոտ ազգականներն են: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/27/62967/]տեղեկացրել [/url]էինք՝ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, օգոստոսի 27-ին Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց էր տեղափոխվել 34 տարեկան մահացած տղամարդու դի: Գ. Շամշյանը հայտնել էր, որ երիտասարդը վնասվածքն ստացել էր կրծքավանդակի հատվածում հրազենից արձակված կրակոցից և, ըստ տեղեկությունների, նրան հիվանդանոց էր տեղափոխել եղբայրը: Ոստիկանությունն այդ պահին թե hանրապետության որ մարզից է8 երիտասարդի դին տեղափոխվել հիվանդանոց, ինչից հետո էլ Պետք է պարզվեր՝ ոստիկանության որ բաժինը և քննչական կոմիտեի որ ստորաբաժանումն է զբաղվելու այդ առեղծվածային մահվան փաստով հարուցված քրեական գործով: Տեղի ունեցածը սպանություն էր, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց այցելած ոստիկաններն ու քննիչները կկարողանային պատասխանել հանգամանքները պարզելուց հետո միայն: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը հանդիսանում էր Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 34-ամյա Արսեն Ազիզյանը: Նշված գյուղ էր ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ նշված գյուղ էին ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ Պտղնի գյուղ էր ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Վիգեն Միլիտոնյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ Ա. Ազիզյանը մահացու հրազենային վնասվածքը ստացել էր Պտղնի գյուղի Զանգվի ափին գտնվող ու իրեն պատկանող ձկնաբուծարանի տարածքում, երբ անհայտ անձը ավտոմատից կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ: Հայտնաբերվել էին արյան հետքեր, որոնք սպանության վայրից ձգվում էին մոտ 60 մետր մինչև ձկնաբուծարանի տարածքում տեղադրված վագոն-տնակ: Դեպքի վայրի զննության աշխատանքներ էին կատարել Կոտայքի բաժնի քննիչները՝ փորձագետի հետ, որտեղ հայտնաբերվել էր որսորդական մեկփողանի հրացան, 2 կրակված պարկուճ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ոստիկանության և քննչական բաժնի մեծ թվով աշխատակիցներն էլ այդ պահին գտնվում էին Պտղնի գյուղի սկզբնամասում գտնվող հսկայական տան տարածքում, որը, ըստ հավաքվածների, Պտղնիի գյուղապետի մտերիմի տունն է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր