949 դիտում
10:27 28-06-2014
Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը ուսումնական տարին ամփոփել է հաշվետու համերգով
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաների հաշվետու համերգին, որին մասնակցել են դպրոցի բոլոր տարիքային խմբերի երգչախմբերը։
Դպրոցի սաները հաշվետու համերգին կատարել են եվրոպական և հայ դասականների ստեղծագործություններ։ Լավագույն սաները համերգին որպես մենակատարներ են մասնակցել ։
«Դպրոցը միակն է հանրապետությունում, և դրա անվանումն արդեն իսկ թելադրում է այն մեծ պատասխանատվությունը, որով մենք աշխատում ենք երեխաների հետ։ Դպրոցը ծառայում է ձայնային տվյալներ ունեցող երեխաների բազմակողմանի մասնագիտական երաժշտական կրթություն ստանալուն։ Այս բնույթի դպրոցներն անգամ աշխարհում սակավաթիվ են։ Ամբողջ տարին մեր սաները զբաղված են ոչ միայն ուսումնառությամբ, այլ նաև ելույթներով. կարելի է ասել՝ պատրաստի արտիստներ են։ Մենք համագործակցում ենք ժամանակակից հայ կոմպոզիտորների հետ, ինչպես նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ։ Հաճախ ժամանակակից հայ հեղինակների մանկական դասական ստեղծագործութույնների առաջին կատարողներն են մեր սաները, նաև մասնակցում են բարեգործական համերգների»,- ներկայացրել է դպրոցի տնօրեն Հասմիկ Սաֆրազբեկյանը։
41 տարի առաջ հիմնադրված Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցում սովորում է 140 սան։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
7563 դիտում
18:04 24-10-2017
«Հայաստանի փոքրիկ երգիչները» երգչախումբը մասնակցել է խմբերգային արվեստի Աբու-Գոշ վոկալ-երգչախմբային փառատոնին
844 դիտում
15:31 17-05-2023
ՀՀ-ում 2022-2023 ուսումնական տարում հիմնական դպրոցը կավարտեն շուրջ 35.300, ավագ դպրոցը՝ 19․900 սովորողներ
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
895 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար