211652_close_icon
views-count7563 դիտում article-date 18:04 24-10-2017

«Հայաստանի փոքրիկ երգիչները» երգչախումբը մասնակցել է խմբերգային արվեստի Աբու-Գոշ վոկալ-երգչախմբային փառատոնին

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած՝ Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան վերադարձել է Իսրայելից, որտեղ մասնակցել է խմբերգային արվեստի հայտնիԱբու-Գոշ վոկալ-երգչախմբային փառատոնին։ Աբու-Գոշ փառատոնը շուրջ 30 տարի անց է կացվում համանուն գյուղի եկեղեցում, որի մասնակից երգչախմբերը, վոկալ համույթներն ու մենակատարները ընտրվում են մեծ բծախնդրությամբ։ Մինչև «Հայաստանի փոքրիկ երգիչները»՝ որևէ մանկական երգչախումբ այս փառատոնին մասնակցության հրավեր չէր ստացել։ Հոկտեմբերի 5-15ը տևած շրջագայության ընթացքում երգչախումբը համերգներով հանդես է եկել նաև Իսրայելի Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր քաղաքներում։ «Հայաստանի փոքրիկ երգիչների» կողմից դասական, հայ և արտասահմանյան հոգևոր, ժամանակակից, ջազային, հրեական ստեղծագործությունների կատարումները մեծ ոգևորությամբ է ընդունել իսրայելցի հանդիսատես և բարձր գնահատականի արժանացել մասնագետների կողմից։ Երգչախումբը այցելել է նաև Բեթղեհեմի Ծննդյան տաճարի՝ սրբատեղի դարձած մսուրը և մասնակցել Հայ եկեղեցու մատուցած Սուրբ Պատարագին։

Նմանատիպ նյութեր