«Շիրակ»-ն ու «Միկա»-ն ընկերական հանդիպում են անցկացրել
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլից առաջ «Շիրակ»-ն ու «Միկա»-ն ընկերական հանդիպում են անցկացրել Գյումրիում: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Առաջին խաղակեսում «Միկա»-ին կազմում աչքի է ընկել թիմի նորեկ Նարեկ Բեգլարյանը: Երկրորդ խաղակեսում «Շիրակին» հաջողվել է հավասարեցնել հաշիվը, գոլի հեղինակ է դարձել Սերժ Դեբլեն:
Հավելենք, որ Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլում «Շիրակ»-ը ուժերը կչափի Կարագանդայի «Շախտյոր»-ի հետ, իսկ «Միկա»-ն` «ՌՆԿ Սպլիտ»-ի հետ: Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 3-ին: