211652_close_icon
views-count1756 դիտում article-date 10:26 06-05-2014

Հայ և վրացի բռնցքմարտիկները ընկերական մենամարտեր են անցկացրել

Հանգստյան օրերին Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել էր Վրաստան, որտեղ մեր մարզիկները ընկերական մենամարտեր անցկացրեցին վրացի բռնցքամարտիկների հետ: Գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ, մեր մարզիկները ռինգ դուրս եկան 8 քաշային կարգերում՝ 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ, +91: Յուրաքանչյուր քաշային կարգում Դավիթ Թորոսյանը փորձարկեց երկու մարզիկի : Համեմատաբար ավելի հաջող հանդես եկան թեթև քաշային կարգերում հանդես եկող մեր բռնցքամարտիկները: Իսկ ահա ծանր քաշային կարգերում մեր մարզիկներերի ելույթները հաջող չէին և երևում էր, որ ծանր քաշային կարգերում դեռ խնդիրներ ունենք: Տեղեկացնենք, որ առաջիկայում վրացի մարզիկների հետ ընկերական մենամարտեր տեղի կունենան նաև Հայաստանում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր