211652_close_icon
views-count1312 դիտում article-date 12:31 26-03-2026

Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն. Արթուր Ավանեսյան

ՀՀ-ի սահմանները երբեք այսքան փոքր չեն եղել, մենք երբեք այսքան փոքր քարտեզ չենք ունեցել և այս գիտակցումը մեզ՝ բոլորիս հանգիստ չի տալիս, բայց դժվար ժամանակները մեզ ստիպում են լինել ավելի խելացի, ավելի ճկուն, ուժեղ և միասնական: Այս մասին «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովի ժամանակ ասել է հետախույզ Արթուր Ավանեսյանը:

«Ոչինչ չի փոխվել, ինչքան էլ փորձեն հակառակն ապացուցել: Մեր նախնիների արյունը մեր մեջ է, իրենց գենը կրողն ենք մենք և սրանք պարզապես խոսքեր չեն:

Նույն 2022 թվականին, Ջերմուկի ռազմական գործողությունների ժամանակ, օգնության եկան Արցախից ստորաբաժանումներ, առանց վառելիքի, հացի, դեղորայքի, շրջափակման պայմաններում: Արցախցիներն իրենց արյան կանչով եկան՝ ի սատարում իրենց եղբայրների: Այդպես եղել է, այդպես էլ կլինի:

Փոխվել է ժամանակակից պատերազմների փիլիսոփայությունն ու տրամաբանությունը: Մեր աչքի առջև տեղի են ունենում գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ և մենք միշտ պետք է պատրաստ լինենք պաշտպանվելու և դիմակայելու ցանկացած մարտահրավերների: 

ՀՀ-ին պետք է նոր և ուժեղ առաջնորդ և ես հավատում եմ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին: Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե  ինչպես ապահովել կայուն, երկարաժամկետ և ուժեղ խաղաղություն»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր