2788 դիտում
15:27 26-06-2014
Արծաթե դարի ռուսական նորաձևությունը. ձեռակերտ տիկնիկները՝ Ռուսական արվեստի թանգարանում
Ս. թ. հունիսի 27-ին Ռուսական արվեստի թանգարանում /պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու/ տեղի կունենա «Արծաթե դարի ռուսական նորաձևությունը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հագուստներով ձեռակերտ տիկնիկներ, հեղինակ՝ Իրինա Վանյան:
Իրինա Վանյանը երկար տարիներ է մեծ սիրով ու վարպետությանբ է զբաղվում է ձեռակերտ տիկնիկների պատրաստմամբ:
Ձեռակերտ տիկնիկների ստեղծման արվեստն ունի պատմական խոր արմատներ, որը մեծ տարածում ուներ նաև Ռուսաստանում. գրեթե բոլոր գյուղական ընտանիքներում պահպանվել և մայրերից աղջիկներին են փոխանցվել կտորե փոքրիկ տիկնիկները: Ըստ ավանդույթի, տիկնիկը պետք է պատրաստվեր բարի մտադրությամբ և լավ տրամադրությամբ: Իրինա Վանյանի տիկնիկները պատրաստված են հենց այդ ոգով:
Ռուսական արվեստի թանգարանի «Արծաթե դարի ռուսական նորաձևությունը» խորագրով ցուցահանդեսի համար պատրաստված ձեռակերտ տիկնիկները նոր, հատուկ խումբ է կազմում, որը ներկայացնում է ոչ թե ազգային կամ ավանդական հագուստ, այլ Ռուսաստանի բարձր խավի զգեստները: Դրանց միջոցով կարող ենք պատկերացում կազմել հարուստ հոգևոր մթնոլորտով գրավիչ այդ շրջանի` Արծաթե դարի հագուստի, զարդերի, գլխարկների, պայուսակների և նորաձևության այլ տարրերի մասին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
454 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
931 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
709 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ