211652_close_icon
views-count1286 դիտում article-date 18:51 25-06-2014

Կլաուդիո Բրավոն 4 տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնա»-ի հետ

Չիլիի հավաքականի դարպասապահ Կլաուդիո Բրավոն հաջորդ մրցաշրջանից սկսած հանդես կգա «Բարսելոնա»-ում: Կատալոնյան ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ համաձայնության է եկել չիլիացի ֆուտբոլիստի հետ: Բրավոն 4 տարվա պայմանագիր է կնքել «կապտանռնագույնների» հետ, իսկ նրա տրանսֆերի համար «Բարսելոնա»-ն «Ռեալ Սոսիեդադ»-ին կվճարի 12 մլն եվրո: Նախկինում իսպանական գրանդը ձեռք է բերել նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասապահ Մարկ –Անդրե տեր Շտեգենին: Կատալոնյան ակումբը ջգտում է նրան, որպեսզի դարպասային գծում բարձր մրցակցություն լինի

Նմանատիպ նյութեր