«Բարսելոնա»-ն վերադարձրեց առաջատարի դիրքերը. Կլաուդիո Բրավոն ռեկորդ սահմանեց տեսանյութ
Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնա»-ն արտագնա խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ռայո Վալեկանո»-ի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Լիոնել Մեսսին և Նեյմարը:
Վերոնշյալ խաղում յուրահատուկ նվաճման հասավ կատալոնյան ակումբի դարպասապահ Կլաուդիո Բրավոն, ով 7-րդ անընդմեջ խաղում կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը և այդպիսով դարձավ Իսպանիայի առաջնությունների ռեկորդակիր:
«Բարսելոնա»-ն վաստակեց 19 միավոր և կրկին բարձրացավ առաջին տեղ: Երկրորդ տեղը զբաղեցնող «Վալենսիա»-ն իր ակտիվում 17 միավոր ունի:
[b]«Ռայո Վալեկանո» - «Բարսելոնա» ՝ 0:2[/b]
Գոլեր՝ Մեսսի 35՛, Նեյմար 36՛