11739 դիտում
15:53 25-06-2014
Նոր մանրամասներ հակառակորդի կրակոցից սպանված զինծառայողի մասին. նրանք անգամ տուն չունեն
Հակառակորդի կրակոցից հունիսի 24-ին սպանված Արմեն Արթուրի Ավետիսյանը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]- ի թղթակցի հետ զրույցում ասաց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը: Նա ասաց, որ ընտանիքը ապրում է սոցիալապես շատ ծանր պայմաններում, ընտանիքում ոչ ոք աշխատանք չունի:
«Անգամ տուն չունեն: Ազգականներից մեկի տանն են ապրում: Արթուրն իրենից փոքր եղբայր եւ քույր ունի: Շատ ծանր պայմաններում էին ապրում: Ընտանիքի հույսը Արթուրն էր, ուզում էր ծառայությունից վերադառնար, աշխատեր եւ ինչ-որ չափով թեթեւացներ ընտանիքի հոգսը: Շատ համեստ եւ սիրված տղա էր»,- ասաց գյուղապետը: Հավելեց, որ դժվարությամբ տղայի ծնողներին հայտնել են լուրը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
13964 դիտում
11:35 12-06-2014
Նոր մանրամասներ՝ երեկ սպանված զինծառայողի մահվան փաստով. նա մահացել է ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի կրակոցից
10478 դիտում
15:14 18-09-2014
Նոր մանրամասներ այսօր հակառակորդի կրակոցից մահացած 24-ամյա զինծառայողի մասին