9019 դիտում
14:12 26-07-2014
Հակառակորդի դիվերսիան կանխելու ժամանակ սպանված 20-ամյա Խաչատուրն ընտանիքի միակ տղան էր. ապրում են սոցիալապես շատ ծանր վիճակում, անգամ տուն չունեն
Հակառակորդի կողմից ձեռնարկված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը կանխելու ժամանակ սպանված 20-ամյա Խաչատուր Լևոնի Բադասյանն ընտանիքի միակ տղան էր: Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, անգամ տուն չունեն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հաղթանակ գյուղի գյուղապետ Վահրամ Շառոյանը:
Վ. Շարոյանը նշեց, որ Խաչատուրն իրենից փոքր 1 քույր ունի, ով այս տարի է դպրոցն ավարտել, մայրը զբաղվում է հողագործությամբ, իսկ հայրն արտագնա աշխատանքի է մեկնել: Նրան շատ դժվարությամբ, բայց արդեն տեղեկացրել են կատարվածի մասին: Այժմ նա շտապում է Հայաստան: «Անգամ տուն չունեն: Մի բարի մարդ է իր տունը մեր գյուղում տվել նրանց, որ ժամանակավոր ապրեն: Մեր գյուղի ամենահարգված ընտանիքներից մեկն է: Բոլորը շատ ծանր են տանում կատարվածը: Խաչատուրին վաղն արդեն կբերեն գյուղ: Նա էլ իր հերթին շատ հարգված, սիրված էր մեր գյուղում: Շատ աշխատասեր էր, համեստ, խելացի: Ծառայության ընթացքում էլ մի քանի անգամ պարգեւատրվել էր»,- ասաց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 26-ին հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»