1807 դիտում
09:36 25-06-2014
Իմ որդու սպանության գործն ի սկզբանե փորձել են կոծկել. Պետրոս Մհերյան․ Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջերս «Իրավունք»-ին տված հարցազրույցում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հնչեցրել էր արտահայտություններ, թե 2009թ. դեռեւս չպարզված հանգամանքներում սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործով եթե բան ունենային իր դեմ ասելու, ապա վաղուց կասեին։ Իսկ ահա Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, այդ կապակցությամբ հետեւյալ մտքին է.
«Ես ասել եմ ու նորից եմ ասում, որ իմ որդու սպանության գործն ի սկզբանե փորձել են կոծկել, այն փորձել է այլ ուղղությամբ տանել նաեւ նախկին ոստիկանապետը։ Ինքը որ բավական լուրջ բացթողումներ ունի արած այս գործում, դա փաստ է։ Հնարավոր չէ ճանաչում անել մի մարդու, ով ընդհանրապես կապ չունի սպանությանհետ եւ ճանաչում չանել իր իսկ ենթադրյալ կասկածյալի հետ, որին իր հրամանով բերման են ենթարկում, բայց ճանաչոււմ չեն անում։ Դրանից հետո երեք տարի պնդում էին, որ հենց ինքն է մարդասպանը, այ սրա պատասխանն ինքը ո՞նց է տալու։ Ես ունեմ ձայնագրություն, որտեղ ինքը բառացիորեն «գարանտիա» է տալիս, որ վերոնշյալ կասկածյալը գործը վերցնի իր վրա»։
Անդրադառնալով գործի ընթացքին՝ պարոն Մհերյանը հավելեց. «Ես մինչեւ իմ կյանքի վերջ էլ ակնկալիքներ ունեմ որդուս սպանության բացահայտման հետ կապված։ Բայց մի բան արդեն հստակ է, այսքան տարի հետո գործն այս պահին, շնորհիվ ներկայիս ոստիկանապետի, բավականին լուրջ առաջընթաց ունի։ Դա ինձ հույս է ներշնչում, որ շատ շուտով կլինեն բավականին լուրջ բացահայտումներ»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»