6540 դիտում
10:45 05-12-2016
Ադրբեջանի զինուժը ձեռքի հակատանկային նռնականետեր է օգտագործել Մարտունու ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /ավելի քան 50 անգամ/` հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ /շուրջ 550 կրակոց/ և դիպուկահար հրացաններ /33 կրակոց/:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, առաջնագծի արևելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ /ՁՀՆ-7/:
ՊԲ առաջապահ ուժերը բոլոր ուղղություններով վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը::
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
Նմանատիպ նյութեր
28636 դիտում
16:10 17-03-2018
Ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետեր. ՊԲ
4916 դիտում
09:02 06-05-2016
Ադրբեջանի զինուժը կիրառել է 82 մմ ականանետեր և ձեռքի հակատանկային նռնականետ. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
826 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1816 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է
670 դիտում
17:27 09-01-2025
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան