211652_close_icon
views-count33761 դիտում article-date 18:51 03-10-2020

«Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմի գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում հակառակորդը դիրքի տարածքում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվել

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ Սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ: Գնահատելով ստեղծված իրադրությունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացրել մարտնչող անձնակազմին զբաղեցնել դիրքում առկա թաքստոցները: Անձամբ իրականացնելով տեղանքի հետախուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը, նա թույլ է տվել հակառակորդի զինծառայողներին ներթափանցել դիրքի տարածք: Այնուհետև ծածուկ գործողությունների շնորհիվ շրջափակման մեջ է վերցնում հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում կազմակերպում է գրոհ, որի ընթացքում հակառակորդը դիրքի տարածքում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր