75-ամյա գիտնական Կլաուս Սամեսն իրեն կսառեցնի 150 տարով
Ենթադրվում է, որ Սամեսի մարմինը կսառեցվի մինչև մինուս 196 աստիճան: Այն բանից հետո, երբ իրավաբանորեն կգրանցվի ուղեղի մահը, նրան կտեղավորեն սառցակտորներով արկղի մեջ, և կսկսեն պատրաստել ԱՄՆ տեղափոխմանը:
Այնուհետև պրոֆեսորին կտանեն Քլինթոն Թաունշիփ քաղաք (Միչիգանի նահանգ), որտեղ գտնվում է «Կրիոնիկայի ինստիտուտի» կենտրոնակայանը:
Այնտեղ նրա երակներից պոմպով կհանեն արյունը, այն կփոխարինեն հատուկ ֆիզլուծույթով, որը հեղուկ ազոտով խցում կպնդանա հետագա սառեցման ժամանակ:
Ինչպես հայտնում է` ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը այժմ գոյություն ունեն սոսկ երեք կրիոնային ֆիրմաներ, որոնք ունեն սեփական պահեստարաններ և այս բնագավառում առաջարկում են ամբողջական ծառայություններ:
Երկուսը գտնվում են ԱՄՆ-ում, ևս մեկը՝ Ռուսաստանում: Ըստ 2013 թվականի տվյալների՝ իրեն սառեցրել է շուրջ 250 մարդ: