790 դիտում
17:51 23-06-2014
Վերազինվելու է Գառնու դիտարանը
Հունիսի 24-ին ՀՀ ԱԻ նախարարությունում Չեխիայի գիտությունների ակադեմիայի Երկրակեղևի կառուցվածքի և մեխանիկայի ինստիտուտի սեյսմոլոգիայի բաժնի գիտաշխատող դոկտորներ Պավել Կալենդան և Լիբոր Նոյմանը կներկայացնեն Գառնու դիտարանում կատարված աշխատանքների արդյունքները և իրենց փորձը` այլ երկրներում նմանատիպ աշխատանքների վերաբերյալ:
ՀՀ ԱԻ նախարարության և Չեխիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության շրջանակներում Երևան են այցելել վերոնշյալ ակադեմիայի Երկրակեղևի կառուցվածքի և մեխանիկայի ինստիտուտի սեյսմոլոգիայի բաժնի գիտաշխատող դոկտորներ Պավել Կալենդան և Լիբոր Նոյմանը:
Չեխական կողմն աջակցելու է ԱԻ նախարարությանը Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկման և վերազինման գործում:
Օրերս դիտարանի թունելի սենյակներից մեկում, հնի փոխարեն, հայ և չեխ մասնագետների համատեղ ջանքերով տեղադրվել է նորագույն թվային թեքաչափ, որի միջոցով կչափվեն երկրակեղևի դեֆորմացիաները՝ որպես հնարավոր ուժեղ երկրաշարժի նախապատրաստման ուղղակի նախանշան: Թեքաչափն արդեն լիարժեք գործում է, տվյալները ստացվում են իրական ժամանակում:
Նմանատիպ նյութեր
8567 դիտում
21:06 11-03-2017
ՀՀ ԱԻ նախարար. «Լոռու մարզի ամբողջ փրկարարական և հրշեջ տեխնիկան վերազինվելու է»
750 դիտում
21:39 24-06-2014
Գառնիի դիտարանը վերազինվում է
1202 դիտում
14:45 26-06-2014
Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը հանձնվել է ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ ՊՈԱԿ-ին
Այս բաժնից
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
790 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը