211652_close_icon
views-count936 դիտում article-date 15:15 23-06-2014

Նիկոլայ Պատրուշևի հրավերով Արթուր Բաղդասարյանը մասնակցել է Անվտանգության հարցերին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով ՀԱՊԿ Ակադեմիայի խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը մասնակցել է հունիսի 18-20-ը Կազան քաղաքում անցկացվող Անվտանգության հարցերին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին: Համաժողովին Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության խնդիրներին առնչվող ելույթով: Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել, ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելոռուսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ալժիրի պատվիրակությունների ղեկավարների հետ, քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Նմանատիպ նյութեր