1600 դիտում
09:37 26-02-2014
Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Պատրուշևի միջև սկսված «նամակագրության» առաջին պտուղները․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Պարզվում է՝ Մայդանում տեղի ունեցող զարգացումներն իրենց անդրադարձն են ունեցել նաև ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Պատրուշևի միջև սկսված «նամակագրության» վրա։ Ռուսաստան մուտքի արտոնագրի մասին խնդիրներին անդրադառնալու նախնական պայմանավորվածությունը, որ ձեռք էր բերվել նրանց միջև Սեուլում՝ համատեղ հանգստի օրերին, արագ ռեժիմով լուծվելու անհրաժեշտության առջև է «կանգնել»։ Պատասխանելով Արթուր Բաղդասարյանի նամակին, ՌԴ-ն առաջարկել է ստեղծել համապատասխան հանձնախմբեր՝ խնդրին լուծում տալու համար։
Ընդ որում, առաջին փոփոխությունն արդեն իսկ առկա է՝ տվյալ երկրում ժամանակավորապես 180 օր գտնվելու փոխարեն հիմք է ընդունվել 150 օրը, ինչն էլ իր հերթին փաստացի նշանակում է, որ դադարեցվում է Ռուսաստանի՝ միգրանտների վերաբերյալ 2014թ. հունվարի 1-ից գործող նոր կարգը։ Հարցը համատեղ «նայելուց» հետո ընթացքում կլինեն էլ ավելի արմատական փոփոխություններ, որին սպասում են մոտ 200 հազար հայեր, որոնք այս պահին «ռիսկային» խմբերում են՝ որպես արտաքսվածներ ու «արգելափակվածներ»։ «Նամակագիրները» փորձելու են հասնել հնարավոր բոլոր ռիսկերի վերացմանը՝ տեղեկացնում են մեր աղբյուրները»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
754 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին
901 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը
709 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը