211652_close_icon
views-count3649 դիտում article-date 16:45 22-06-2014

КАМаз-ով տաջիկ վարորդի հետապնդում` Կրասնոյարսկում. տեսանյութ

Կրասնոյարսկի ավտոճանապարհներից մեկում միաժամանակ մի քանի մեքենաների և մոտոցիկլետի վարորդներ հետապնդում էին իրենց մեքենաները КАМаз-ով վթարի ենթարկած տաջիկ վարորդին: 21-ամյա օրինախախտ «խոպանչին» Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին հայտնել էր, որ «ուղղակի վախեցել էր»: Ավելի ուշ պարզվել էր, որ երիտասարդը սթափ վիճակում է եղել, ինչը զարմացրել էր հետապնդող վարորդներին և ականատեսներին: Պարզվել էր, որ տաջիկ վարորդը նախկինում չէր խախտել ճանապարհային երթևեկության ոչ մի կանոն: Պատշաճ վիճակում էին անգամ նրա փաստաթղթերը, իսկ բեռնատարը պատկանում էր անհատ գործարարին, ում մոտ նա աշխատում էր: Օրինախախտ վարորդի ճակատագիրն այժմ դատարանը կորոշի: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր