Կլոզեն նպատակադրվել է գերազանցել Ռոնալդոյի ռեկորդը
Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն խոստովանել է, որ առաջիկա աշխարհի առաջնության ընթացքում մտադիր է գերազանցել Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոյի ռմբարկուական ռեկորդը: Հիշեցնենք, որ բրազիլացին համարվում է միակ ֆուտբոլիստը, ում հաջողվել է 15 գոլ խփել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում : Գերմանացի հարձակվողի հաշվին գրանցված է 14 գոլ:
« Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես նպատակադրվել եմ գերազանցել այդ ռեկորդը: Դրա համար ինձ անհրաժեշտ է երկու դիպուկ հարված կատարել: Այդուհանդերձ թիմային հաջողությունը ավելի շատ եմ կարևորում: Աշխարհի առաջնությունից առաջ մտադիր եմ լավ մարզավիճակ ձեռք բերել »,- նշել է ռմբարկուն, ով իր կարիերայի ընթացքում 4-րդ անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը: