211652_close_icon

«Մուսուլման եղբայրների» 182 կողմնակիցներ մահապատժի են ենթարկվել

views-count1522 դիտում article-date 18:17 21-06-2014
Եգիպտոսի դատարանը «Մուսուլման եղբայրների» գործով 182 մահապատժի վճիռներն անփոփոխ է թողել։ Այս մասին հայտնում է BBC֊ի թղթակիցը՝ վկայակոչելով դատապաշտպանին։ Մինյա քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման մեջ մեղադրվում էր շուրջ 700 մարդ։ «Մուսուլման եղբայրներ» խմբավորման հոգևոր առաջնորդ Մոհամեդ Բադին նույնպես մահապատժի է ենթարկվել։ Եվս 5 մարդ 15֊ից 25 տարի ազատազրկման է դատապարտվել։

Նմանատիպ նյութեր