Անգլիայի հավաքականը վերջին անգամ նման ձախողում էր ունեցել 56 տարի առաջ
2014 թվականի աշխարհի առաջնության գլխավոր հիասթափություններից մեկը դարձավ Անգլիայի ֆուտբոլի հավաքականը, որը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը: Անգլիացիները վերջին անգամ նման ձախողում էին ունեցել հեռավոր 1958 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, երբ միևնույն խմբում էին ընդգրկվել ԽՍՀՄ-ի, Բրազիլիայի և Ավստրիայի հավաքականների հետ:
Հիշեցնենք, որ ընթացիկ աշխարհի առաջնությունում Անգլիան ընդգրկվել էր այսպես կոչված «մահվան» խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Իտալիայի, Կոստա-Ռիկայի և Ուրուգվայի հավաքականները: Խմբային փուլի առաջին տուրում Ռոյ Հոջսոնի սաները 1:2 հաշվով զիջեցին Իտալիային, իսկ երկրորդ խաղում նույն հաշվով պարտվեցին Ուրուգվայի ընտրանուն և անկախ վերջին տուրի խաղի արդյունքից, դուրս մնացին մրցաշարից: