slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Պուտինը պաշտոնական այցով կմեկնի Ավստրիա
211652_close_icon

Պուտինը պաշտոնական այցով կմեկնի Ավստրիա

views-count1843 դիտում article-date 23:06 20-06-2014
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Ավստրիա`այդ երկրի նախագահ Հայնց Ֆիշերի եւ կանցլեր Վերներ Ֆայմանի հրավերով: Գործնական այցի շրջանակում քննարկվելու են առեւտրա-տնտեսական հարցեր, էներգետիկայի, տրանսպորտի եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառներում միացյալ նախագծերի իրականացման, նաեւ`«Յուժնի պոտոկ» գազամուղի կառուցման հարցեր`տարեկան շուրջ 36 մլրդ խմ թողունակությամբ: Այն անցնելու է Սեւ ծովի հատակով`դեպի Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներ: Ավստրիայի տարածքում ծրագրի իրականացման պայմանագիրը կնքվել էր այս տարվա ապրիլի 29-ին`Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ «ОМФау АГ» ընկերության գլխավոր տնօրեն Հերարդ Ռոյսսի կողմից: Գազամուղի ավստրիական հատվածը կունենա տարեկան մինչեւ 32 մլրդ խմ գազի թողունակության հնարավորություն, որը վերջնակետը Բաումգարտեն քաղաքն է լինելու: Այցի ընթացքում նախանշված է նաեւ համաձայնագրի ստորագրում`Սոութ Սթրիմ Ավստրիա միացյալ նախագծային ընկերության բաժնետերերի կողմից: Ի դեպ`բաժնետերերը «Գազպրոմ»-ը եւ «ОМФау АГ»-ն են: Բացի այդ, Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը համաձայնագիր է ստորագրելու Ավստրալիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միկոլ-Լեյտների հետ` տեխնոգեն կամ բնական աղետների դեպքում փոխադարձ աջակցության եւ դրանց վերացման ժամանակ համագործակցության համար: Այցին մասնակցություն կունենան նաեւ Ռուսական երկաթգծի ղեկավար Վլադիմիր Յակունինը եւ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Բացի այդ, Պուտինը կմասնակցի BRICS-ի գագաթաժողովին, որն այս տարի անց է կացվելու Բրազիլիայում:

Նմանատիպ նյութեր