672 դիտում
10:48 20-06-2014
Հունիսի 24-ին Պուտինը պաշտոնական այցով կմեկնի Ավստրիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Ավստրիա`այդ երկրի նախագահ Հայնց Ֆիշերի եւ կանցլեր Վերներ Ֆայմանի հրավերով: Գործնական այցի շրջանակում քննարկվելու են առեւտրա-տնտեսական հարցեր, էներգետիկայի, տրանսպորտի եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառներում միացյալ նախագծերի իրականացման, նաեւ`«Յուժնի պոտոկ» գազամուղի կառուցման հարցեր`տարեկան շուրջ 36 մլրդ խմ թողունակությամբ: Այն անցնելու է Սեւ ծովի հատակով`դեպի Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներ:
Ավստրիայի տարածքում ծրագրի իրականացման պայմանագիրը կնքվել էր այս տարվա ապրիլի 29-ին`Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ «ՕԷմՎի» ընկերության գլխավոր տնօրեն Հերարդ Ռոյսսի կողմից: Գազամուղի ավստրիական հատվածը կունենա տարեկան մինչեւ 32 մլրդ խմ գազի թողունակության հնարավորություն, որը վերջնակետը Բաումգարտեն քաղաքն է լինելու: Այցի ընթացքում նախանշված է նաեւ համաձայնագրի ստորագրում`Սոութ Սթրիմ Ավստրիա միացյալ նախագծային ընկերության բաժնետերերի կողմից: Ի դեպ`բաժնետերերը «Գազպրոմ»-ը եւ «ՕԷմՎի»-ն են:
Բացի այդ, Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը համաձայնագիր է ստորագրելու Ավստրալիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միկոլ-Լեյտների հետ` տեխնոգեն կամ բնական աղետների դեպքում փոխադարձ աջակցության եւ դրանց վերացման ժամանակ համագործակցության համար: Այցին մասնակցություն կունենան նաեւ Ռուսական երկաթգծի ղեկավար Վլադիմիր Յակունինը եւ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Բացի այդ, Պուտինը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, որն այս տարի անց է կացվելու Բրազիլիայում:
Նմանատիպ նյութեր
902 դիտում
10:45 20-06-2014
Հունիսի 24-ին Պուտինը պաշտոնական այցով կմեկնի Ավստրիա
837 դիտում
10:54 20-06-2014
Հունիսի 24-ին Պուտինը պաշտոնական այցով կմեկնի Ավստրիա
1531 դիտում
23:06 20-06-2014
Պուտինը պաշտոնական այցով կմեկնի Ավստրիա
Այս բաժնից
1255 դիտում
22:17 20-11-2024
Կարսի մարզպետարանը բարեկարգում է Անիի ավերակներ տանող ճանապարհը
964 դիտում
21:09 20-11-2024
Վերջին 40 տարվա ընթացքում Իրաքում առաջին ազգային մարդահամարն է անցկացվում
841 դիտում
19:15 20-11-2024
Զանգվածային ցույցեր Հունաստանում․ քաղաքացիները բողոքում են թանկացումների դեմ