211652_close_icon
views-count4406 դիտում article-date 19:57 20-06-2014

Արմավիրում 28-ամյա երիտասարդը աղջիկ է փախցրել ու ծեծել

28-ամյա Արման Խառատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, առևանգել է Անի Խառատյանին և վերջինիս կամքին հակառակ տեղափոխել ու մոտ կես ժամ պահել է Արմավիրի մարզի Արմավիր գյուղում գտնվող իր տանը: Սակայն Անի Խառատյանին հաջողվել է փախչել, որից հետո վերջինս մոտեցել է նրան, ոտքով և ձեռքով հարվածներ հասցրել, բռնել է մազերից և քաշելով տարել է իր հորեղբոր տուն, որտեղ ևս նրա կամքին հակառակ պահել է, որի ընթացքում ոտքով հարվածել է Անի Խառատյանի քթին: Արման Խառատյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր