4204 դիտում
15:08 16-02-2016
Արմավիրում 40-ամյա տաքսու վարորդը ամուսնության նպատակով աղջիկ է փախցրել. մանրամասներ
40-ամյա Արման Իլիչի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից վարած <<ՎԱԶ-2103>> մակնիշի 27ԼՕ 529 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով մոտենալով Նարե Հարությունյանին՝ տաքսի ծառայություն մատուցելու պատրվակով վերջինիս Էջմիածին քաղաք նրա աշխատանքի վայր` <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի Էջմիածնի մասնաճյուղ տեղափոխելու նպատակով խաբեությամբ նստեցրել է նշված ավտոմեքենան և գաղտնի առևանգել:
Ընթացքում ավտոմեքենայի դռները կենտրոնական փականով փակելով՝ Ն. Հարությունյանի կամքը բացահայտորեն ճնշել և ցուցաբերած դիմադրությունը հաղթահարել է՝ ավտոմեքենան այրելու սպառնալիքով և իր հետ նախապես վերցրած ծխարձակող նյութն օգտագործելով, նրանից ստանալով իր հետ շփվելու համաձայնություն` դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհից վերջինիս վերադարձրել է Էջմիածին քաղաք և պատահական տաքսի ավտոմեքենայով ճանապարհել տուն:
Այսինքն՝ Արման Իլիչի Գրիգորյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր.-ի 131 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
892 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը