917 դիտում
10:53 19-06-2014
Օմբուդսմենի միջամտությամբ կանխվել է ուսանողի ապօրինի զինակոչը
Օրերս Օմբուդսմենին դիմած քաղաքացին ահազանգել է, որ իր ուսանող որդուն զանգել են Գավառի զինկոմիսարիատից և ահաբեկելով պահանջել զինակոչի ներկայանալ ժամանակից շուտ: Միաժամանակ, զինկոմիսարիատից զանգել են նաև ԲՈւՀ-ի դեկանատ՝ արգելելով տվյալ ուսանողից քննություն վերցնել:
Պաշտպան Կարեն Անդրեասյանի միջամտությամբ և Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության արդյունքում ուսանողն ազատվել է վաղաժամ զինակոչից:
Օմբուդսմենը բարձր է գնահատում հայրենիքի պաշտպանությունն ու սահմանների անվտանգությունն ապահովող զինվորների խիզախ, նվիրված և հայրենանվեր ծառայությունը, միևնույն ժամանակ հետևողական է նրանց իրավունքների խախտման յուրաքանչյուր հարցում՝ զինակոչի առաջին իսկ պահից:
Բոլոր այն դեպքերում, երբ ձեր նկատմամբ գրանցվում են օրենքի խախտումով զորակոչ իրականացնելու դեպքեր, երբ զորակոչից առաջ անտեսվում են ձեր առողջական խնդիրները, երբ զինծառայության ընթացքում գրանցվում են բռնության ու խոշտանգումների դեպքեր կամ նշանակվում են կարգապահական տույժեր, որոնց կիրառումն ուղեկցվել է մարդու իրավունքների խախտումներով, կարող եք դիմել Պաշտպանի 116 թեժ գծին: Օմբուդսմենն անարձագանք չի թողնի զինծառայողի որևէ ահազանգ:
Պաշտպանի աշխատակազմ
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
17:06 17-04-2014
Օմբուդսմենի միջամտությամբ բացահայտվել են հատուկ դպրոցներ ընդունվելու կարգի չարաշաhման դեպքերը
926 դիտում
15:16 18-07-2014
Օմբուդսմենի միջամտությամբ այս շաբաթ մի շարք իրավունքներ են վերականգնվել
80448 դիտում
13:24 16-04-2018
Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում. «Ուսանողի տուն» հանրակացարանում հայտնաբերվել է 19-ամյա ուսանողի դին
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
577 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1042 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը