211652_close_icon
views-count1836 դիտում article-date 10:32 19-06-2014

«Մշակույթի նախարարին սատկացնել է պետք». Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան Գառնի տաճարում 1 մլն դրամի դիմաց փակ բանկետ կազմակերպելու և նախօրեին «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքում 700.000 դրամ օրավարձով փարթի կազմակերպելու Մշակույթի նախարարության կողմից տրված պաշտոնական թույլտվության լուրերը սառը ցնցուղի ազդեցություն թողեցին հանրության վրա: Զայրույթի բուռն ալիք բարձրացավ հասարակության տարբեր շերտերի մոտ, որ պատմամշակութային վայրերը դարձել են այնքան մատչելի արժեքներ, որ կարելի է վարձակալել ու քեֆ անել այնտեղ: Մարդիկ վրդովված ասում են իրենց մտքինը Մշակույթի նախարարության գործունեության մասին: Օրինակ՝ հեղինակ-կատարող Էդուարդ Զորիկյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան ասաց. «Սատկացնել է պետք ե՛ւ վարձողին, ե՛ւ վարձով տվողին, մշակույթի նախարարին սատկացնել է պետք: Ընդհանրապես, էդ խառնածիններն ավելի վտանգավոր են, քան զտարյուն սրիկաները. սրանք պատրաստ են, ու իրականում լիզում են յուրաքանչյուր օտարի հետույքը, մանավանդ` ռուսի: Սրանք ուրիշ լեզու չեն հասկանում: Սատկացնել է պետք»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր