211652_close_icon
views-count1625 դիտում article-date 21:10 18-06-2014

Ժողովրդագրական աղետը նոր պատնեշի կարիք ունի

Բնակչության թվաքանակը բոլոր ժամանակներում ունեցել է լուրջ նշանակություն: Թվաքանակն ավելացնելու խնդիրը լուծելու բազմաթիվ տարբերակներ են կիրառվել: Ուսանելի է հատկապես գերմանացիների, չինացիների, հնդիկների փորձը: Արտագաղթի ներկա ահավոր չափերը ստիպում են լրջորեն ուսումնասիրել միջազգային փորձը: Ուսումնասիրողները, սակայն, մակերեսային դիտարկումներ են անում և անտեսվում են մշակութային-քաղաքական բաղադրիչները: Օրինակ. գերմանացիների բազմանալու գաղտնիքը բացատրում են նրանց ռազմատենչ բնույթով: Հնդիկների պարագայում կարևորում են սեռական կյանքի ավանդույթները, իսկ չինացների բազմանալը բացատրում են նրանց նստակյաց կյանքով և չինական պատի էֆեկտով: Սկայն սրանք միայն մակերեսային գործիքներ են: Գաղտնիքը շատ ավելի խորն է: Մի ժամանակ հայերը Կովկասում եղել են մեծամասնություն: Դա առաջին անգամ արձանագրվել է Արտաշես 1-ին թագավորի ժամանակ: Արտաշես 1-ինը միչև Հայքի կառավարիչ նշանակվելը սելևկյան զորավար էր և մասնակցել էր բազմաթիվ նվաճողական պատերազմների: Նա լավ գիտեր, որ եթե պետությունը ունի ազգային իդեալ, ապա նրան դժվար է նվաճելը: Այդ պատճառով նա մշակում և ներդնում է նոր ազգային իդեալ, որի շուրջ համախմբում է երկրի բնակչությանը, ինչպես նաև նվաճված տարածքի բնակիչներին: Արտաշես 1-ինի թագավորությունում ապրելու պայմանները այնքան բարենպաստ էին, որ շրջակա բնակավայրերի բնակիչները գրեթե առանց դիմադրության հանձնվում էին և դառնում Հայքի մաս: Արտաշես 1-ինի օրինակը, համարվել է դասական եվրոպական ժոովուրդների մոտ մինչև ուշ միջնադար: Դա մատնանշվում է նաև Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուել» հայտնի վեպում: Սակայն մեր պատմության դասագրքերում այդ մասին ասվում է, թե Արտաշեսը կարողացավ միավորել շրջակա հայկական բնակավայրերը, և վերջ: Իրականում շրջակա բնակավայրերի բնակիչները ցանկություն են հայտնել դառնալ հայ, քանի որ այդ ժամանակա Հայքը գոյություն ունեցող երկրների համեմատ ազատ և արդար երկիր էր: Նրանք ուզում էին դառնալ հայ և դառնում էին ճիշտ այնպես, ինչպես ներկայում հետամնաց երկրների բնակիչները մեկնում են Եվրոպա ու դառնում եվրոպացի, կամ մեկնում ԱՄՆ ու դառնում ամերիկացի: Այսինքն բնակչության աճին նպաստող թիվ մեկ հանգամանքը ունի քաղաքակրթական-քաղաքական-մշակութային բովանդակություն: Եթե երկիրն ազատ-անկախ է, ապա այն կարող է լինել նաև արդար: Եթե երկրի քաղաքացիների կամ հպատակների իրավունքները պաշտպանված են, եթե դատարանները արդար են, եթե հասարակական հարաբերություններում միավորող արժեքներ կան, եթե հասարակական կյանքի խնդիրները լուծվում են միասնական սկզբունքով, ապա այդ երկրում ապրելը ապահով է, հեռանկարային: Այդպիսի երկրում ապրում են երջանիկ մարդիկ: Եվ այդ է պատճառը, որ այդ երկրի բնակչությունն աճում է: Իսկ եթե երկրում արդարություն չկա, քաղաքացիների իրավունքները պաշտպանված չեն, դա նշանակում է, որ այդ երկիրը չունի մշակութային անկախություն, չունի իդեալներ, չունի պետության գոյության նպատակ, որը դեպի իրեն քաշի հարակից բնակավայրերի բնակիչներին: Եվ դա է արտագաղթի հիմնական և խորքային պատճառը: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր