211652_close_icon
views-count4190 դիտում article-date 18:04 18-06-2014

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Սասնա Ծռեր փողոցի թիվ 10 շենքի դիմաց բախվել են Դավիթաշեն 4-րդ փողոցի բնակիչ, 37-ամյա Սուրեն Մխիթարյանի վարած Mercedes մակնիշի 70 DO 808 համարանիշի և Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի բնակիչ, 30-ամյա Կարեն Ավետիսյանի վարած Opel Astra մակնիշի 77 AV 977 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 32-ամյա Սամվել Ջիլավյանն ամբուլատոր բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչութան Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Ավետիսյանն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես մենեջեր: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր