Վիեննայում տեղի է ունեցել իրանական միջուկային հարցով Իրան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը
Հունիսի 16-ի երեկոյան Վիեննայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջև:
Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը, որը տևել է 2 ժամ, կազմակերպվել էր Իրանի և «վեցյակի» միջև միջուկային համաձայնագրի ամփոփիչ տարբերակի տեքստը կազմելու հարցում առկա տարաձայնություները հարթելու նպատակով: Քննարկումներն անցել են կարծիքների փոխանակմամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Զարիֆը և Էշթոնը հանդիպում էին անցկացրել ՄԱԳԱՏԵ-ում Իրանի ներկայացուցչության շենքում, որի ժամանակ էլ կազմվել էր իրանական միջուկային ծրագրի կարգավորման հարցով հերթական քննարկումների օրակարգը: