Մի խումբ դեսպաններ պատմական են անվանել Վրաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունները
Հունիսի 15-ի ընտրությունները, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ պատմական էին, այս մասին համատեղ հայտարարությամբ ասել են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների դեսպանները:
Դեսպանները շնորհավորել են Վրաստանին հաջողությունները և լավ անցկացված ընտրությունները:
Նրանց հայտարարության մեջ նշվում է, որ իրենց 95 –ից ավելի դիտորդները մոտ 600 ընտրատեղամաս են այցելել և գոհ են մնացել ընտրությունների արդյունքից: