Վատիկանը Իռլանդիայում անցկացված նույնասեռականների ամուսնության հանրահավաքն անվանել է մարդկության պարտություն
Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պյետրո Պարոլին Իռլանդիայում անցկացված հանրահավաքը, որի նպատակը նույնասեռական ամուսնությունների օրինականացումն է երկրում, անվանել է ոչ այլ ինչ, քան մարդկության խայտառակ պարտություն, գրում է The Irish Times-ը:
Պարբերականը նշում է, որ հանրահավաքի մասնակից իռլանդացիները մեծ մասը կողմ է արտահայտվել այդ ամուսնությունների օրինականացմանը:
«Արդյունքն ինձ հիասթափեցրել է, սակայն, ինչպես ասել է Դուբլինի արքեպիսկոպոսը, եկեղեցին ստիպված է լինելու ընդունել իրականությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պարոլին և հավելել, որ սա մարդկության պարտությունն է: