1490 դիտում
13:19 16-06-2014
Բացվեց «Հայոց Արծիվների» 301-րդ մասնաճյուղ-գրասենյակը
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ երեկ այցելել էր ՀՀ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղական համայնք, որտեղ պաշտոնապես բացվեց կազմակերպության 301-րդ մասնաճյուղ-գրասենյակը:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղ-գրասենյակների թիվը դարձավ 301:
ՀՀ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղական համայնքում բնակիչները աղ ու հացով, մեծ ոգևորությամբ դիմավորեցին «Հայոց Արծիվներին»: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթի ժամանակ խիստ կարևորեց «Հայոց Արծիվների» որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:
Խաչիկ Ասրյանը, համայնքի բնակիչներին ներկայացնելով կազմակերպության գաղափարախոսությունը, նշեց, որ գյուղապահպանությունը, արտագաղթի կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:
Ասրյանը կարևորեց նաև «Հայոց Արծիվների» գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը Հորբատեղ գյուղական համայնքի միջնակարգ դպրոցին նվիրեց նաև մարզագույք: Խաչիկ Ասրյանը Հորբատեղ գյուղական համայնքի ղեկավարին և համայնքի դպրոցի տնօրենին նվիրեց ուժի և հզորության խորհրդանիշ սուր և «Հայոց Արծիվների» խորհրդանիշ արծիվ:
Խաչիկ Ասրյանը խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 558-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 301 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 272 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 40.000 մարդ:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1295 դիտում
11:49 03-02-2014
«Հայոց Արծիվների» կոչը հայրենիքի սահմանները արիաբար պաշտպանող քաջորդիներին
1071 դիտում
16:24 25-03-2014
Հռչակվել է «Հայոց արծիվների» երկամյա գործունեության ուղենիշը
1783 դիտում
13:56 16-05-2014
«Հայոց Արծիվների» այցը Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահների զորամաս
Այս բաժնից
1285 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4741 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած