211652_close_icon
views-count758 դիտում article-date 12:27 16-06-2014

Նռնակ և փամփուշտներ` հուշարձանի մոտ

Օրերս ոստիկանության Ապարանի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Վերածնունդ հուշարձանի դարպասների մոտ գտնվող փայտե տնակի հետնամասում զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է 5.45 մմ տրամաչափի 64 փամփուշտ և նռնակ` առանց պայթուցիչի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր