211652_close_icon
views-count1405 դիտում article-date 18:42 09-03-2015

Նռնակ և փամփուշտներ՝ հյուրանոցի մոտ

Ոստիկանության Մաշտցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 7-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ 17-րդ թաղամասում գտնվող հյուրանոցի մոտ գտնվող պատի տակ փամփուշտներ և նռնակ է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ Նազարբեկյան փողոցի թիվ 20/7 շենքի մոտ, պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է 3 նռնակ` պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 490 փամփուշտ և 1 փափշտատուփ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր