211652_close_icon
views-count1105 դիտում article-date 19:13 19-04-2014

Ահազանգի հետքերով. աղբյուրի մոտ նռնակ, նռնականետ և փամփուշտներ են հայտնաբերվել

Ապրիլի 18-ի առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք և զինամթերք է թողնում «Կորեայի ձորի» «Մորիսի աղբյուր» կոչվող տարածքում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՌԳԴ» տիպի նռնականետ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 14.7 մմ տրամաչափի 1, 5.45 մմ տրամաչափի` 104, 7.62 մմ տրամաչափի` 42 և 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արաբկիրի բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր