211652_close_icon
views-count1560 դիտում article-date 13:45 14-02-2014

Նռնակի պայթուցիչ և փամփուշտներ է հայտնաբերվել «Արծվի թև» հուշարձանի մոտ

Փետրվարի 12-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Աշտարակ-Գյումրի ճանապարհին, «Արծվի թև» հուշարձանի մոտ, զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 50 փամփուշտ, նռնակի պայթուցիչ և «ԴՇԿ» տիպի գնդացրի փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր