211652_close_icon
views-count647 դիտում article-date 12:06 16-06-2014

Զենք-զինամթերք` կամավոր և խուզարկությամբ

Օրերս մի քաղաքացի ներկայացել է ոստիկանության Բազումի բաժին և կամավոր հանձնել 7.62 մմ տրամաչափի 42 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ` պայթուցիչներով, և ինքնաշեն նռնակի նմանվող երկաթե իր` հրահաղորդ քուղով: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: *** Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն` ս/թ. հունվարի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված մի քրեական գործի շրջանակներում, օրերս 1957 թ. ծնված Դունյա Ի.-ի տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության ընթացքում` անասնագոմի տանիքում, հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 108 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի և ինքնաձիգի պահունակ: Դունյա Ի.-ն հայտարարել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որոնք ձեռք էր բերել 1980 թ. վերջերին Ռուսաստանից: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր