1347 դիտում
17:42 01-02-2014
Խուզարկությամբ հայտնաբերվել է զենք-զինամթերք
Հունվարի 31-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Տաշիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1978 թ. ծնված Ռոման Դ.-ի բնակարանում: Տանտերը ննջասենյակի մահճակալի տակից ներկայացրել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան և նույն տրամաչափի 18 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
***
Նույն օրը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Տաշիրի բաժնի ծառայողները 1987 թ. ծնված Միխայիլ Օ.-ի տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության ընթացքում տան հյուրասենյակում դրված թախտի միջից հայտնաբերել են 32 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան, 32 մմ տրամաչափի 35 դատարկ պարկուճ, 32 մմ տրամաչափի լիցքավորված 11 պարկուճ, 2 վառոդի չափիչ, 1 տուփ վառոդ, 1 տուփ արճիճ, 2 լուցկու տուփով հրապատիճ և վառոդը լիցքավորելու համար սարքավորումներ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1742 դիտում
11:42 20-01-2015
Բնակարանի խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել. տեսանյութ
2142 դիտում
19:42 18-02-2015
Արարատի մարզում խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել
1531 դիտում
19:14 24-03-2015
Խուզարկությամբ քարի արտադրամասից զենք-զինամթերք է հայտնաբերվել, իսկ տնից՝ նռնակ
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»