211652_close_icon
views-count1428 դիտում article-date 13:03 16-01-2014

Զենք-զինամթերք` խուզարկությամբ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ հունվարի 15-ին ոստիկանության ծառայողները 1956 թ. ծնված Թաթուլ Մ.-ի տանը և կից շինություններում կատարված խուզարկության ժամանակ տան ննջասենյակի մահճակալի կողքից հայտնաբերվել և առգրավվել է 1 ինքնաշեն ատրճանակ, իսկ մինչև խուզարկություն կատարելը Թաթուլ Մ.-ն կամավոր ներկայացրել է իր տանը առանց համապատասխան թույլտվության պահվող 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան, 16 մմ տրամաչափի 24 փամփուշտ, որսորդական հրացանի համար նախատեսված գնդակներ և «Սոկոլ» տեսակի մետաղյա տարա, որի պատերին առկա էր վառոդանման զանգված: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր