Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակությանը
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը` խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է ՀՀ եւ ԼՂՀ Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը` նշելով, որ այն մեր օրենսդիր մարմիններին հնարավորություն է տալիս պահպանելու կայուն կապ եւ մշտական փոխգործակցություն: