211652_close_icon
views-count6036 դիտում article-date 19:45 24-08-2016

Արցախի Նախագահն ընդունել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին ընդունել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությանը՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ: Քննարկվել են բուհի հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը պահանջված է համարել փոխգործակցությունը Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ՝ երախտագիտություն հայտնելով հասատատության անձնակազմին Արցախին մշտապես ցուցաբերվող աջակցության համար: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը:

Նմանատիպ նյութեր