211652_close_icon
views-count2433 դիտում article-date 21:27 14-06-2014

Մանվել Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետի կողմից պարգևատրվեց և ավելի քան 30 պարգևներ հանձնեց

ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը այսօր` հունիսի 14-ին, Գեղարքունիքում ուխտագնացության ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից պարգեւատրվեց Գեղարքունիքի մարզպետի հուշամեդալով: Նշենք, որ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի տեղի են ունենում ուխտագնացություններ Հայաստանի բոլոր մարզերում եւ Արցախում: Այս տարի՝ մայիսյան օրերի եւ ԵԿՄ-ի օրվա կապակցությամբ, շուրջ 5 հազար ԵԿՄ ազատամարտիկներ պարգեւատրվել են ամենատարբեր կառավարական, ՀՀ նախագահի եւ ԼՂ նախագահի պետական պարգեւներով, ՊՆ-ի գերատեսչական պարգեւներով եւ Կամավորական միության պարգեւներով: 30-ից ավելի ազատամարտիկներ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւորականներ, զոհված ազատամարտիկների ծնողներ էլ Մանվել Գրիգորյանի կողմից պարգեւատրվեցին այսօր Գեղարքունիքի մարզում՝ ուխտագնացության ընթացքում: Մ. Գրիգորյանը ԵԿՄ-ի քսանամյա հուշամեդալով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, մարզի քաղաքապետերին եւ այլոց:

Նմանատիպ նյութեր