Դիվանագետի օրվա կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը գերատեսչական պարգևներ հանձնեց ԱԳՆ մի խումբ աշխատակիցների
Մարտի 2-ին արտաքին գործերի նախարարությունում մեկնարկեց Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի, արտերկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների, գլխավոր հյուպատոսների հերթական հավաքի երևանյան նիստը:
Նիստը ծրագրային ելույթով բացեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը պատասխանեց դեսպանահավաքի մասնակիցների բազմաթիվ հարցերի:
Դեսպանահավաքի երկրորդ նիստին ելույթով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նախարարի ելույթին հաջորդեցին արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումները:
Դիվանագետի օրվա կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը գերատեսչական պարգևներ հանձնեց ԱԳՆ մի խումբ աշխատակիցների: