1524 դիտում
15:55 25-04-2014
Գագիկ Ծառուկյանը պարգևներ հանձնեց հրաձգության հուշամրցաշարի հաղթողներին. տեսանյութ
Ապրիլի 18-20-ը Երևանում անցկացվեց Եվրոպայի և աշխարհի չեմպիոն հրաձիգ Զինաիդա Սիմոնյանի 4-րդ հուշամրցաշարը, որին 54 հրաձիգ մասնակցեց: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկա գտնվեց հուշամրցաշարի եզրափակիչ կրակահերթերին, հայտնում է ԲՀԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարի ավարտից հետո հայրենական սպորտի ղեկավարը խրախուսական պարգևներ հանձնեց հուշամրցաշարի հաղթողներին և Եվրոպայի առաջնության մեդալակիրներին: Գագիկ Ծառուկյանի կողմից հատուկ գավաթի արժանացավ 2014թ-ի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Հրաչիկ Բաբայանը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և հրաձգության ֆեդերացիայի համատեղ ջանքերի շնորհիվ հրաձգությունը մեր երկրում տարեցտարի առաջընթաց է ապրում: Այս տարվա օգոստոսին Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը երկու նշանառու է ներկայացնելու: Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարի արդյունքների հիման վրա վերակազմավորվելու է Հայաստանի հավաքականը, որն ուսումնամարզական հավաքներից հետո մասնակցելու է Գերմանիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Այս տարվա գլխավոր ստուգատեսը սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է, որտեղ մեդալներից զատ նաև
Ռիո 2016-ի օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվելու:
Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ նմանօրինակ հուշամրցաշարերի շնորհիվ երիտասարդները ճանաչում և հիշում են մեր լավագույն մարզիկներին:
Շնորհավորելով պատանի հրաձիգներին հաղթանակի կապակցությամբ՝ Գագիկ Ծառուկյանը կոչ արեց երբեք ու երբեք չբավարարվել գրանցած հաջողություններով:
«Յուրաքանչյուր մարզիկ պետք է ձգտի աշխարհի տարբեր անկյուններում բարձր պահել հայրենի երկրի անունն ու հաղթանակի բերկրանք պարգևել իր ազգին: Ակնառու է վերջին երկու տարում մարզաձևի զարգացումն ու առաջխաղացումը»,-ընդգծեց ՀԱՕԿ նախագահը՝ հավելելով, որ ձեքբերումներն այսքանով չեն սահմանափակվելու:
«Հրաձգությունը մեր երկրում հենակետային մարզաձև է համարվում: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հոգածության շնորհիվ մեր երկրում հրաձգությունն այսօր էլ վերելք է ապրում: Նպատակը մեկն է՝ զարգացնել մարզաձևն ու վերականգնել երբեմնի հին ու բարի ավանդույթները»,- իր խոսքում նշեց հրաձգության ֆեդերացիայի նախագահը:
«Առջևում նոր մրցաշարերն ու առաջնություններն են, որոնց մարզաձևը ներկայացնող մարզիկները պետք է լավագույնս հանդես գան»,-ամփոփեցին նախաձեռնության հեղինակները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
927 դիտում
21:36 15-05-2015
Քաղաքապետը պարգևատրել է շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարի հաղթողներին
3233 դիտում
16:05 31-05-2017
Տարոն Մարգարյանը պարգևատրել է շախմատի դպրոցականների համաքաղաքային հուշամրցաշարի հաղթողներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1734 դիտում
15:26 20-05-2014
Պարգևներ՝ ասմունքի մրցույթների հաղթողներին
Այս բաժնից
2554 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3862 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2845 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ