8627 դիտում
20:55 14-06-2014
Տաշիրի հրշեջ-փրկարարներն ու «Լոռե» փրկարարական ջոկատը լճակից դուրս են բերել 17-ամյա երիտասարդի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժնից տեղեկացրել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում գտնվող արհեստական լիճը մարդ է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում նշված վայր են ժամանել Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարոկ, ինչպես նաև «Լոռե» փրկարարական ջոկատը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարները լճակից դուրս են բերել Մեծավան գյուղի բնակիչ, 17-ամյա Նորայր Ջահուկցյանի դին, իսկ շտապօգնութւան բրիգադը նրան, տեղափոխել է Տաշիրի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Տաշիրի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16816 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ