Honda-ն 1 միլիոնից ավելի ավտոմեքենա է հետ կանչում
Honda Motor Co ավտոարտադրող ընկերությունը պատրաստվում է ավելի քան 1 մլն ավտոմեքենա հետ կանչել, որոնք արտադրել է 2013 թվականին: Ինչպես հայտնել է ընկերության տնօրինությունը, ավտոմեքենաների անվտանգության բարձիկներն անորակ են, իսկ բարձիկները Honda-ին մատակարարել է Takata Corp. ընկերությունը:
Հետ կանչվող ավտոմեքենաների թիվը կարող է գերազանցել 1 մլն 200 հարյուր հազարը: Այս քայլը ոչ միայն Honda-ին, այլ նաև Miazda և Nissan ավտոարտադրողներին է ստիպել անել Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը: