211652_close_icon
views-count1172 դիտում article-date 11:52 14-06-2014

Նռնակ և փամփուշտներ` Երևան-Գյումրի ճանապարհին

Հունիսի 13-ին, ժամը 17.20-ին, մի քաղաքացուց ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ է ստացվել, որ զինամթերք է թողել Թալին մտնող ճանապարհի ցուցանակի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը Երևան-Գյումրի ճանապարհի 74-րդ կմ-ին, ցուցանակի տակ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էին տարբեր տրամաչափի 298 փամփուշտ և 1 նռնակ առանց պայթուցիչի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր