Մայիսի 15-17-ին կչեղարկվեն ժամը 14:25-ի և 11:45-ի՝ Երևան-Գյումրի և Գյումրի-Երևան երթուղու գնացքները
Երկաթուղու Բայանդուր-Աղին հատվածում կատարվող կապիտալ վերանորոգման աշխատանքների պատճառով՝ մայիսի 15,16 եւ 17-ին չեղարկվում են ժամը 14:25-ին մեկնող №686 Երեւան-Գյումրի եւ 11:45-ին մեկնող №687 Գյումրի-Երեւան գնացքները:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հայտնում են, որ ժամը 7:55, 8:25, 18:15 եւ 18:25-ին մեկնող Երեւան-Գյումրի-Երեւան այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղեւորների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: